Ագալար Մամեդով / Բառի վախճանը
10 May
Տանիքներից բարձրացող ծուխը եղանակի խոնավությունից վերև չէր բարձրանում, ծանրանում էր, նստում տների վրա` ասես դիտավորյալ ընդգծելով նրանց դժգույն ու խարխլված էությունը:
Թաղի երկշարք տների արանքում առանձնանում էր Ջիվանի կացարանը: Այն դուրս էր մնացել ծխի ու խոնավության անիմաստ պայքարից. փայտ չունեին, և վառարանի պարապ տեսքից սառնություն էր փչում: Կարդալ ամբողջությամբ
04 May
Տեսնել և նոր մեռնել
«Ամերիկայի հայերեն լսած էի հայաստանցիներու անփութության և անպարտաճանաչ ըլլալու մասին և մտածեցի այդ է։ Ես պատվիրած եմ Արարատի տեսարանով սենյակ, իսկ անոնք թերացած են։ Իբրև սպառող մը ոտնահարված գտա իրավունքներս և պահանջեցի կառավարիչին։ Մեկ էլ սենյակումս հայտնվեցան խումբ մը աշխատակիցներ ու բոլորով ներողություն կխնդրեն, որ սարը մշուշապատ է։ Կասեն՝ Թուրքիո տարածքում կգտնվի, այլապես մենք մի բան կանեինք, բայց ասպես անզոր ենք։ Հնարամիտ են ու սրամիտ,- պատմում է պարոն Մարգարը ժպիտով և ծորակից ջուր լցնում,- աստեղ մարդիկ ու բնությունը դեռ կպահպանեն իրենց մաքրությունը։ Միլիոնից ավելի բնակչություն ունի Երևանը, բայց աղբյուրի ջուր կսպառե։ Տարիներ առաջ մի ամսագրում կարդացած եմ, որ ատանկ քաղաքներ շատ քիչ կան աշխարհքի վրա, հիմա պիտի որ էլ ավելի քչացած լինեն։ Գիտե՞ք, հինգ հազար տարի է պահանջվում, որ անձրևի ջուրը դառնա աղբյուրի ջուր։ Կպատկերացնե՞ք դա ինչ թիվ է։ Ես ութսուներկու եմ,- պարոն Մարգարը զգուշությամբ ու խնայողաբար, ասես խմածը կյանքի էլեքսիր է, կում է անում։- Երբ կնայեմ այս ջրին, սարերի սառնաշունչ օդը կզգամ, սարերից վար վազող առվակների ձայնը կլսեմ, ամբողջ հայրենիքս աս մեն մի բաժակի մեջ է»։ Կարդալ ամբողջությամբ
03 May
Այսօր նույնիսկ իրենք իրենց հետմարքսիստ-ռադիկալներ կոչողները հաստատում են, որ անջրպետ կա քաղաքակնության և բարոյականության միջև՝ վերագրելով քաղաքականությունը դոքսայի, պրագմատիկ պատկերացումների և զիջումների ոլորտին, որը միշտ և ըստ նշանակության չի համապատասխանում անառարկելի բարոյական պահանջներին։ Պատկերացումը քաղաքականության մասին, որը հասարակ պրագմատիկ միջամտությունների շարք չէ, այլ Ճշմարտության քաղաքականություն, մերժված է որպես «տոտալիտար»։ Այս փակուղուց դուրս գալը, Ճշմարտության քաղաքականության վերածնունդն այսօր պետք է լինի Լենինին վերադարձի ձևով։ Կարդալ ամբողջությամբ
28 Apr
Առաջին տիկնոջ տրամադրությունը շատ բարձր էր, քանի որ հրաշալի օր էր անցկացրել. առավոտյան երկար` մինչեւ 11-ը քնել էր, նախաճաշել էր (նախաճաշի ճաշացանկը արժանի չէ հիշատակման), տնամերձ պարտեզում զբոսնել էր թոռնիկի հետ, կեսօրին` իր թմփլիկ մարմինը հանձնել էր թաիլանդական մերսման գեղեցկադեմ մասնագետի հմուտ ձեռքերին, իսկ երեկոյան փառահեղ ընթրիք էր արել ցանցառ ընկերուհիների ընկերակցությամբ, ճաշակելով վարպետ խոհարարի անմահական խաշը` առաջին տիկնոջ սիրելի կերակրատեսակը: Կարդալ ամբողջությամբ
17 May
0 Comments